ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծանրոցն էլ երբեք տեղ չի հասնի. Հայկ Կիրակոսյանը չհասցրեց եղբոր անակնկալը ստանալ
Հունվարի 28-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի կացարանում գտնվող զինվորներին անակնալ էր սպասվում։ Նրանք պետք է նամակներով ու կոնֆետներով լի ծանրոց ստանային Մեծամորi թիվ 1 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներից։
«Քանի որ դասարանի տղաներից մեկի ավագ եղբայրը` Կիրակոսյան Հայկը, այս պահին ծառայության մեջ էր, որոշեցինք հենց այդ զորամաս ուղարկել ծանրոցը։ Զանգեցի մայրիկին, որ տվյալները ճշտեմ` նա հուզվել էր, շնորհակալություն էր հայտնում ուշադրության համար։ Իսկ Հայրապետը (Հայկ Կիրակոսյանի եղբայրը` խմբ.) ամեն օր հարցնում էր` մինչև տոնը կհասնի՞»,– Sputnik Արմենիային պատմել է Ասրիյանը։
19-ամյա Հայկը փոքր քրոջ ու եղբոր թևն ու թիկունքն էր, կուռք էր նրանց համար։ Հայկի 20 տարին դեռ չէր լրացել, նա պետք է տուն վերադառնար ամռանը։