Հասարակություն
Մահացել է մոլորակի ամենատարեց մարդը
118 տարեկան հասակում մահացել է մոլորակի ամենատարեց բնակչուհին՝ ֆրանսիացի միանձնուհի քույր Անդրեն (աշխարհում Լյուսիլ Ռենդոն): Այս մասին հայտնում է TACC-ը՝ France Presse գործակալությանը (AFP) հղումով։ Ըստ Թուլոնի ծերանոցի ներկայացուցչի, որտեղ քույր Անդրեն ապրում է 2009 թվականից, նրա մահը տեղի է ունեցել քնած ժամանակ:
Լյուսիլ Ռենդոնը ծնվել է Ֆրանսիայում 1904 թվականի փետրվարի 11-ին։ Նա մոլորակի ամենատարեց բնակիչն է ճանաչվել 2022 թվականի ապրիլի 26-ին՝ 119 տարեկանում ճապոնուհի Քեյն Տանակայի մահից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ռուսական միջամտության օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ Սենատին. Իոաննիսյան
Հ1-ը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից ուղիղ միացում կապահովի մինչև 13։00-ն
1.0