«Փաշինյան-Ալիև պայմանավորվածության մասին առաջիկա օրերին լրատվական արտահոսք կլինի». Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ «առաջիկա օրերին ռուսական հավաստի աղբյուրներից կլինի այն պայմանավորվածության մասին լրատվական արտահոսք, որ Փաշինյանն ունեցել է Ալիևի, Շառլ Միշելի հետ, այնուհետև Պուտինի ներկայությամբ՝ Մեղրու միջանցքի հետ կապված»:
Նա ննդրադարձել է նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասին լուրերին, որոնք, ավելի ուշ Վարդանյանը հերքեց, ինչպես նաև Արցախում արտահերթ ընտրություններ անցկացնելու քննարկումներին: Զոհրաբյանը կոչ է արել Արցախի իշխանություններին չտրվել, իր խոսքով, ալիևա-նիկոլական սադրանքներին. «Այսօր Արցախում հրահրել ներքաղաքական մուտիլովկաներ… դա կարող է անել միայն Ալիևի հպատակը. խոսել արտահերթ որևէ ընտրության մասին՝ նշանակում է վերացնել Արցախի փխրուն ցանկացած սուբյեկտայնություն»:
Նախկին պատգամավորը նաև իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը չեղարկելու վերաբերյալ. «Երեկվանից Կարսում՝ ՀՀ ուղիղ սահմանին, Թուրքիան իրականացնում է 8 երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի մասնակցությամբ «Ձմեռ-2023» զորավարժությունը, այն ֆոնին, երբ Նիկոլը հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններից: Ռուսաստանը մեզ առաջարկեց ցուցադրել հակընդդեմ ուժ՝ թուրք-ադրբեջանական տանդեմին, Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց՝ կատարելով թուրքական շարասյան՝ իր վրա իջեցված պատվերը»:
Հիշեցնենք,որ Ալեն Սիմոնյանը` մեկնաբանելով զորավարժություններին չմասնակցելու ՀՀ որոշումն ասաց. «ՀԱՊԿ-ը կամ պետք է հայտարարի, որ Հայաստանի՝ Ջերմուկի մոտով, Սեւ լճի մոտով անցնող սահմանը իր պատասխանատվության գոտին է, կամ պետք է հայտարարի, որ իր պատասխանատվության գոտին անորոշ է:
Այսինքն որտե՞ղ են ուզում զորավարժություն անել: Օրինակ, եթե Ջերմուկի կողքը զորավարժություն անենք, դա ինչո՞վ է ավարտվելու: Իրենք կգան երկու ժամով զորավարժություն կանեն, կգնան, մենք կմնանք մեր հակառակորդի եւ Թուրքիայի հետ դեմ առ դեմ»
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանին ծեծի ենթարկած և վարչապետի կեցավայրից հափշտակություն կատարած անձինք կալանավորվել են
Կալանավորվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և վար...
Արյան փորձանմուշները թափել են ու նկարած պատասխաններ գրել. ահազանգ` կեղծվել են հետազոտության արդյունքները
«Հարգելի՛ մեղրաձորցիներ և հրազդանցիներ, օգտվելով «Լիկամեդ» կլինիկայից կխնդրեի զգոն լինել: Լաբորատոր հետազոտությունները կ...
ՀՀ ո՞ր մարզերում և ի՞նչ ուժգնությամբ է զգացվել Իրանում գրանցված ուժգին երկրաշարժը. մանրամասներ
Երկրաշարժ Իրանի Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք: Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 14:08-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտ...
Այսուհետ «հույժ գաղտնի» տեղեկության տիրապետող անձինք օտար երկիր մեկնելիս պետք է տեղեկացնեն ԱԱԾ-ին
Պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորություն» և «հույժ գաղտնի» տեղեկությանն առնչվելու թույլտվություն ունեցող անձինք...