Կիմ Չեն Ընը սկսել է շատ խմել և պարբերաբար լաց լինել․ Mirror-ը գրում է պատճառը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը չարաշահում է ալկոհոլը միջին տարիքի ճգնաժամի պատճառով։ Այս մասին հայտնի է դարձել Mirror հրատարակությանը։ 

Հրապարակման աղբյուրները պնդում են, որ պետության ղեկավարն ամեն օր ալկոհոլային խմիչքներ է օգտագործում և պարբերաբար լացում։ Հյուսիսկորեացի գիտնական Չոյ Ջինվուկը հայտնել է, որ Կիմ Չեն Ընն անհանգստացած է իր առողջության համար, քանի որ շուտով կդառնա 40 տարեկան։ «Նա շատ միայնակ է և ճնշված»,- եզրափակել է նա։ 

Mirror-ը գրում է, որ բժիշկներն ու նրա կինը Հյուսիսային Կորեայի առաջնորդին խորհուրդ են տվել ավելի հաճախ զբաղվել սպորտով, սակայն նա անտեսում է այդ առաջարկությունները։ Ասում են, որ նա ավելորդ քաշ ունի և շատ ծխող է: