
Ամերիկայում խոսում են Բայդենի «վերջի սկզբի» մասին

Ամերիկայում խոսում են Բայդենի «վերջի սկզբի» մասին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահպանումն ավտոտնակում նրա քաղաքական կարիերայի ավարտի սկիզբն է, կարծում է Fox News-ի հաղորդավար Թակեր Կարլսոնը:
Նրա խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարի օգնականները դեռևս գտնում են տարբեր վայրերում ամերիկացի առաջնորդի թողած «գաղտնի» նշումով փաստաթղթերի փաթեթներ։
Բայդենի օգնականները չեն ոչնչացնում ապացույցները, փոխարենը փաստաթղթեր են ուղարկում ԱՄՆ արդարադատության նախարարություն։ Անցած շաբաթ Վիլինգտոնում գտնվող Ամերիկայի նախագահի տանը նոր գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել:
Նյութերի մեկ այլ հավաքածու հայտնաբերվել էր Վաշինգտոնի վերլուծական կենտրոնում, որը կապված է Բայդենի հետ: ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է իրականացնում, թե ինչպես են քաղաքական գործչի փոխնախագահության ժամանակաշրջանի հետ կապված պետական գաղտնիքները հայտնվել գրասենյակում և բնակելի տարածքներում, որոնք հարմար չեն եղել դրանց պահպանման համար: Նախագահի անձնական փաստաբանները խոստանում են լիարժեք համագործակցություն հետաքննություն իրականացնող մարմինների հետ և վստահություն հայտնում, որ կհաստատվի կատարվածի ոչ միտումնավոր լինելը: