Հասարակություն
Մահացել է «Ֆանֆան Տյուլպան» և «Փարիզի Աստվածամոր տաճարը» ֆիլմերից հայտնի Ջինա Լոլոբրիջիդան
Մահացել է իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նա 95 տարեկան էր։
Լոլոբրիջիդան, որի կինեմատոգրաֆիական կարիերան սկսվել է դեռևս 1946 թվականին, մինչև վերջերս բնակվում էր Հռոմի իր ամառանոցում։
Անցյալ տարվա սեպտեմբերին Լոլոբրիջիդան հաջողությամբ վիրահատվել էր ազդրի տեղաշարժի կոտրվածքից հետո։
Հանդիսատեսին դերասանուհին առավել հայտնի է «Ֆանֆան Տյուլպան» և «Փարիզի Աստվածամոր տաճարը» ֆիլմերում խաղացած դերերով։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ռուսական միջամտության օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ Սենատին. Իոաննիսյան
5.0
Հ1-ը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից ուղիղ միացում կապահովի մինչև 13։00-ն
1.0