350 մլն ԱՄՆ դոլար` «Զվարթնոց» օդանավակայանը ընդլայնելու համար. ներդրումային ծրագիրը քննարկման փուլում է
«Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման վերաբերյալ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն առաջարկել է ներդրումային ծրագիր, որը պետք է իրականացվի առաջիկա 5 տարվա ընթացքում։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ խոսքը 350 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ներդնելու մասին է։
«Հարցը քննարկվել է հանրային ներդրումային կոմիտեում։ Այնտեղ կոնսենսիոն պայմանագրի հետ կապված որոշակի հարցեր կան, որոնք պետք է ուսումնասիրվեն»,– նշեց Սիմոնյանը։
Նա շեշտեց, որ դեռևս քննարկումները պետք է շարունակվեն, և բոլոր ուսումնասիրություններից հետո կառավարության ներկայացուցիչները կտեղեկացնեն։
Նմանատիպ հոդվածներ
Չեն ձևակերպել աշխատողներին. ՊԵԿ–ի բացահայտումը
Հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարող 76 ընկերության մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 30 դեպք և ՀԴՄ...
Ավտոմեքենաների կարգավիճակի մասին ՊԵԿ դիմում գրելու և տեղեկանք ստանալու անհրաժեշտություն այլևս չկա. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մ...
Սինգապուրում ռուսական նավթը խառնում են այլ նավթերի հետ ու վաճառվում․ Bloomberg
Սինգապուրում նավթի պահեստարանների պահանջարկն աճում է ռուսական նավթի «արագ հոսքի» հետևանքով, որը ուղարկվում է երկիր...
Պետական հիմնարկներում պետք է բացառել կանխիկ դրամի շրջանառությունը, թղթադրամ չպետք է երևա. Փաշինյան
Կենսաթոշակառուների ու նպաստառուների անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը բարեհաջող է զարգանում, կառավարությա...