Պետական հիմնարկներում պետք է բացառել կանխիկ դրամի շրջանառությունը, թղթադրամ չպետք է երևա. Փաշինյան
Կենսաթոշակառուների ու նպաստառուների անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը բարեհաջող է զարգանում, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հուլիսին 524 միլիոն դրամի շրջանառություն է արձանագրվել, օգոստոսին՝ 846 միլիոն, սեպտեմբերին՝ 1 միլիարդ 412 միլիոն, հոկտեմբերին՝ 1 միլիարդ 838 միլիոն, նոյեմբերին՝ 2 միլիարդ 231 միլիոն, դեկտեմբերին՝ 2 միլիարդ 742 միլիոն», - ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ հուլիսից մինչև այսօր 800 միլիոն դրամ վերադարձրել են քաղաքացիներին։
«Ստացվում է՝ 67 հազար մարդու համար մենք թոշակը ավելացրել ենք 3000 դրամ, պլյուս՝ 3400 դրամ, այսինքն՝ 6400 դրամ։ Սա մի մեխանիզմ է, որի արդյունավետությունը մենք այսօր տեսնում ենք», - նշեց վարչապետը։
Փաշինյանը հայտարարեց՝ պետական բոլոր հիմնարկներում պետք է բացառել կանխիկ դրամի շրջանառությունը։
«Պետական հիմնարկ պետք է չլինի, որտեղ դրամի երևալը նորմալ լինի, որևէ պետական հիմնարկում թղթադրամ պետք է չերևա», - ասաց վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Չեն ձևակերպել աշխատողներին. ՊԵԿ–ի բացահայտումը
Հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարող 76 ընկերության մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 30 դեպք և ՀԴՄ...
Ավտոմեքենաների կարգավիճակի մասին ՊԵԿ դիմում գրելու և տեղեկանք ստանալու անհրաժեշտություն այլևս չկա. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մ...
Համաշխարհային բանկը 2022-ին Հայաստանի համար կանխատեսել է տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճը
Համաշխարհային բանկը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում 2022-ի արդյունքում ամենաբարձր տնտեսական աճը կան...
Դեռ չկա որոշում, թե որ ընկերություններն են մասնակցելու Հայաստան-Թուրքիա օդային բեռնափոխադրումներին
Առայժմ որոշում չկա, թե որ ընկերություններն են մասնակցելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ օդային բեռնափոխադրումներին։...