-62,4 աստիճան. Յակուտիայում նոր ռեկորդ է գրանցվել
Յակուտիայի Լեռնային շրջանի Տոնգուլախ օդերևութաբանական կայանն այսօր -62,4 աստիճան է գրանցել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Յակուտիայի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի վարչության պետի տեղակալ Տատյանա Մարշալիկը:
«Լեռնային շրջանի Տոնգուլախ կայանում բացարձակ նվազագույն ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել։ Այնտեղ այսօր դիտվել ՝ մինուս 62,4 ջերմաստիճան՝ մինուս 61,8 բացարձակ նվազագույնի պայմաններում, 1993 թվականից ի վեր այդ ռեկորդը չէր գերազանցվել։ 2023 թվականի սկզբին Յակուտիայում մինուս 62 աստիճան է գրանցվել Ժիլինդա Օլենեկսկի ուլուսի եղանակային կայանում։ Այս տարի հանրապետությունում այս ջերմաստիճանից ցածր դեռ չէր եղել»,- նշել է Մարշալիկը։
Օդերևութաբանը պարզաբանել է, որ ռեկորդը սահմանվում է, երբ գրանցվում է օդերևութաբանական կայանում գրանցված բացարձակ առավելագույնից բարձր կամ բացարձակ նվազագույնից ցածր ջերմաստիճան։ Մարշալիկի խոսքով՝ երբեմն ԶԼՄ-ները լուրեր են հրապարակում Յակուտիայի այս կամ այն բնակավայրերում սահմանված «ռեկորդների» մասին, որտեղ իբր գրանցվել է մինուս 75-80 աստիճան:
«Փետրվարին կլրանա Յակուտիայի Օյմյակոն քաղաքում բացարձակ նվազագույնի գրանցման 90 տարին, այնտեղ 1933-ին -67,7 աստիճան է արձանագրվել: Անցած տարիների ընթացքում այդ թիվը մեզ մոտ դեռ ոչ մի տեղ չի գերազանցվել։ Չի կարելի սենսացիա որսալ՝ հիմնվելով ցածրորակ կենցաղային ջերմաչափերի տվյալների վրա, դա սխալ է»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յակուտիայում անոմալ սառնամանիքները կպահպանվեն մինչև հունվարի 18-ը, երկուշաբթի մինուս 60 աստիճանից ցածր կլինի 19 շրջանում:
Երկուշաբթի օրը, Յակուտիայի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի վարչությանտվյալներով, 12 օդերևութաբանական կայաններում գրանցվել է մինուս 50 աստիճանից ցածր ջերմաստիճան:
Նմանատիպ հոդվածներ
Արյան փորձանմուշները թափել են ու նկարած պատասխաններ գրել. ահազանգ` կեղծվել են հետազոտության արդյունքները
«Հարգելի՛ մեղրաձորցիներ և հրազդանցիներ, օգտվելով «Լիկամեդ» կլինիկայից կխնդրեի զգոն լինել: Լաբորատոր հետազոտությունները կ...
«Փաշինյան-Ալիև պայմանավորվածության մասին առաջիկա օրերին լրատվական արտահոսք կլինի». Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ «առաջիկա օրե...
Այսուհետ «հույժ գաղտնի» տեղեկության տիրապետող անձինք օտար երկիր մեկնելիս պետք է տեղեկացնեն ԱԱԾ-ին
Պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորություն» և «հույժ գաղտնի» տեղեկությանն առնչվելու թույլտվություն ունեցող անձինք...
Ապաքինված քաղաքացին վերադարձել է Արցախ
Բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխված արցախցիներից մեկը համապատասխան բուժումը ստանալուց հետո Կարմիր խաչի միջնորդո...