Սաուդյան Արաբիան պատրաստ չէ Թեհրանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը վճռական է տրամադրված՝ վերականգնելու հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, բայց, կարծես, Էր Ռիադը պատրաստ չէ դրան, հաղորդում է Mehr-ը:
«Սաուդյան Արաբիան դեռ պատրաստ չէ վերադառնալ նորմալ հարաբերությունների։ Մենք ունենք կամք՝ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Եթե Սաուդյան Արաբիայի կողմից նման մտադրություն նկատվ, հարաբերությունների կարգավորումն արագ եւ հասանելի կլինի»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ Իրանն ու Սաուդյան Արաբիան կարեւոր եւ դրական բանակցությունների հինգ փուլ են անցկացրել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, եւ երկու երկրների արտգործնախարարները կարծում են, որ բանակցությունները պետք է շարունակվեն։
Որպես առաջին քայլ, ինչպես նշել է Իրանի ԱԳ նախարարը, Իրանի Մեշհեդ քաղաքում եւ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում երկու կողմերի գլխավոր հյուպատոսությունները պետք է վերաբացվեն։
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը մատնանշել է դեկտեմբերին Ամմանում սաուդցի գործընկերոջ հետ իր կարճատեւ բանակցությունները եւ նշել, որ երկու կողմերն էլ ընդգծել են, որ Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ հարաբերությունների վերականգնումը դրական ազդեցություն կունենա երկու երկրների եւ ամբողջ տարածաշրջանի վրա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնել Արցախը Հայաստանից սնուցող միակ էլեկտրական գիծը
Ադրբեջանը թույլ չի տալիս վթավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնո...
Ադրբեջանը ընդհատել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանը հերթական անգամ խաթարել է Արցախի գազամատակարարումը: Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Մեսրոպ Առ...
Արցախի գազամատակարարումը վերականգնվել է
Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից այսօր՝ ժամը 13.00-ին: Այս մասին...
Դեմքը սրբիչով փակելով՝ գնացել է դեպի պատուհանը․ ինչ է պատմել կացարանի հրդեհից փրկված զինվորը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զինվորների կացարանի հրդեհից...