Ռումինիայում կտեղակայվի AWACS օդային համակարգեր` Ռուսաստանին հետևելու համար. ՆԱՏՕ-ի հայտարարությունը
ՆԱՏՕ-ն հունվարի 17-ին Ռումինիայում կտեղակայի վաղ նախազգուշացման և վերահսկման համակարգի (AWACS) ինքնաթիռներ՝ տարածաշրջանում հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությունն ամրապնդելու և ռուսական ռազմական ակտիվությանը հետևելու համար, ասվում է դաշինքի հայտարարության մեջ:
«ՆԱՏՕ-ն Բուխարեստում կտեղակայի AWACS օդային համակարգեր: Ինքնաթիռների ժամանումը նախատեսված է 2023 թվականի հունվարի 17-ին, նրանք կաջակցեն դաշինքի ուժեղացված ներկայությանը տարածաշրջանում և կապահովեն Ռուսաստանի ռազմական ակտիվության մշտադիտարկում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Քանի որ Ուկրաինայում Ռուսաստանի անօրինական պատերազմը շարունակում է սպառնալ խաղաղությանը և անվտանգությանը Եվրոպայում, ՆԱՏՕ-ի՝ դաշինքի տարածքի յուրաքանչյուր թիզը պաշտպանելու վճառականությունը չպետք է կասկածի տակ դրվի», - ասել է ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն:
Նա նշել է, որ «AWACS համակարգերը կարող են ինքնաթիռներ հայտնաբերել հարյուրավոր կիլոմետրերի վրա, ինչը նրանց դարձնում է ՆԱՏՕ-ի զսպման և պաշտպանության հիմնական տարր»: Առաքելությունը նախատեսված է մի քանի շաբաթվա համար։
ՆԱՏՕ-ն չի հստակեցրել, թե քանի AWACS ինքնաթիռ կուղարկվի Ռումինիա։ Գերմանիայում կա 14 նման ինքնաթիռ։
Նմանատիպ հոդվածներ
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է». Տոյվո Կլաարը Երևանում է
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է, այս մասին ավելի վաղ հայտնել էր սոցցանցի ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոնկրետ ի՞նչ քայլեր եք ակնկալում Հայաստանից. լրագրողը` Ռուբեն Վարդանյանին
Այս պահին տեղի է ունենում «Արցախ: Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջը, որի ընթացքում Արցախի պե...
The Economist միջազգային պարբերկանը` Լաչինի միջանցքին, Ալիևի հայտարարությունների մասին
Ղարաբաղը շրջափակման մեջ է արդեն մեկ ամիս, քանի որ Ադրբեջանի կառավարության կողմից աջակցվող ցուցարարների խումբը ցույց է սկ...
Կան բաներ, որոնք խոցելի են դարձնում Հայաստանը. Ֆրանսիայի ԱԺ նախագահ
Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին` ամրապնդելու նրա տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։ Այսօր ՀՀ ԱԺ նախ...