ՄԱԳԱՏԷ-ն տեսուչներ կտեղակայի Ուկրաինայի բոլոր ԱԷԿ-ներում, նաև` Չեռնոբիլում
ՄԱԿ-ի Ատոմային գործակալության ղեկավարը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Ուկրաինա՝ միջազգային տեսուչներ տեղակայելու պատերազմից տուժած երկրի բոլոր ատոմակայաններում։ Այս մասին գրում է WSJ-ն։
Այսպիսով ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը մտադիր է ամիսներ շարունակ տեղի ունեցած հարձակումներից հետո և ռուսական հարձակման վերսկսման սպառնալիքի պայմաններում զգալիորեն ընդլայնել կարգավորիչի ներկայությունը ատոմային էլեկտրակայաններում։
Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ծրագրում է երկու կամ երեք տեսուչի տեղակայել Ուկրաինայի հարավի, Ռիվնե և Խմելնիցկի էլեկտրակայաններում` ըստ ուկրաինացի պաշտոնյաների և արևմտյան դիվանագետների:
Վերջին երկու կայանների էլեկտրահաղորդման գծերը վնասվել են նոյեմբերի 15-ին տեղի ունեցած հրթիռային հարվածների արդյունքում։ Տեսուչներ կտեղակայվեն նաև Չեռնոբիլում՝ 1986 թվականի աշխարհի ամենամեծ միջուկային աղետի վայրում, որը 36 օր զբաղեցրած էր պատերազմի սկզբում և որտեղ դեռ պահպանվում են վտանգավոր ռադիոակտիվ նյութեր, ասել են պաշտոնյաները: