Չավուշօղլուն զգուշացրել է Շվեդիային
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան չի աջակցի Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ Ստոկհոլմը Քրդական աշխատավորական կուսակցությանը (որը Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն) դիմակայելու «վճռական միջոցներ» չի ձեռնարկել։ Այս մասին Չավուշօղլուն ասել է ТРТ հեռուստաալիքի եթերում։
Նախարարը նշել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը «ական է դնում Հյուսիսատլանտյան դաշինքում Շվեդիայի անդամակցության տակ»։
«Եթե Շվեդիայի կառավարությունը պատշաճ կերպով չպատասխանի նման գործողություններին, մենք չենք տա այն պատասխանը, որն սպասում է Շվեդիան ՆԱՏՕ-ին իր անդամակցության հարցում։ Շվեդիան պետք է կատարի իր ընտրությունը»,- ասել է նա։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Անկարայում Ստոկհոլմից սպասում են ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը դիմակայելու մասին իր ստորագրած հուշագրի կատարմանը։ Դա է դաշինքին Շվեդիայի անդամակցությանը Թուրքիայի հավանության պայմանը։ Այդ փաստաթուղթը ստորագրվել է անցած տարվա հունիսին ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթաժողովի շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է». Տոյվո Կլաարը Երևանում է
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է, այս մասին ավելի վաղ հայտնել էր սոցցանցի ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոնկրետ ի՞նչ քայլեր եք ակնկալում Հայաստանից. լրագրողը` Ռուբեն Վարդանյանին
Այս պահին տեղի է ունենում «Արցախ: Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջը, որի ընթացքում Արցախի պե...
The Economist միջազգային պարբերկանը` Լաչինի միջանցքին, Ալիևի հայտարարությունների մասին
Ղարաբաղը շրջափակման մեջ է արդեն մեկ ամիս, քանի որ Ադրբեջանի կառավարության կողմից աջակցվող ցուցարարների խումբը ցույց է սկ...
Դեպքեր ունենք, որ մարդիկ մահացել են, չեն կարողանում հողին հանձնել․ Ռուբեն Վարդանյան
31-րդ օրն է շրջափակման, դա նշանակում է մենք ունենք խնդիրներ պարենային ապրանքների հետ կապված, ինֆրաստրուկտուրայի բոլոր օղ...