Մոլդովան ԱՊՀ-ին անդամակցության պահպանումը նպատակահարմար չի գտնում
Մոլդովայի իշխանությունները չեն տեսնում երկրին հետաքրքրող գործընթացները Անկախ պետությունների միության (ԱՊՀ) շրջանակներում։ Այս մասին հայտնում է Sputnik Մոլդովան՝ հղում անելով երկրի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլայ Պոպեսկուի հայտարարությանը։
Նրա խոսքով, Մոլդովայի կառավարությունը վերլուծում է ԱՊՀ շրջանակներում պայմանագրերի պահպանման անհրաժեշտությունը։
«ԱՊՀ-ում մենք չենք տեսնում գործընթացներ, որոնք համապատասխանում են Մոլդովայի Հանրապետության շահերին... 2006 թվականից մեր ապրանքների հասանելիության հետ կապված խնդիրներ կան, կան առեւտրային սահմանափակումներ մեր արտահանման հետ կապված»,- ասել է Պոպեսկուն:
Նրա խոսքով, ԱՊՀ-ն ավելի քիչ ակտուալ է դարձել Քիշնեւի համար։ «Այժմ մենք վերլուծում ենք համաձայնագրերի մի մասի պահպանման անհրաժեշտությունը, որոնք Մոլդովան ստորագրել է այս կազմակերպության շրջանակներում»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ուզում է մեզ ներքաշել, բայց Հայաստանը չի ներգրավի Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախի իշխանությունների՝ վերջերս տարածած այն հայտարարո...
Երևի Ռուբեն Վարդանյանը ինքն իրեն նկատի ունի, որովհետև իր հետ չեն բանակցի. Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Արցախի իշխանություններն, այս կ...
Սերժ Սարգսյանը` Արցախում իրավիճակի և ՀՀ իշխանության քաղաքականության մասին
Սա անմիտ քաղաքականության շարունակություն է, ոչ թե վախվորած քաղաքականության: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, Երեւանի ընդ...
Մտավարժանքներով զբաղվելու փոխարեն հայկական կողմը պետք է շարունակի համատեղ աշխատանքը. ՌԴ ԱԳՆ
Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի շուրջ էապես տա...