Քաղաքականություն

Կկառուցվեն Նոր Նորքը և Նորք-Մարաշը Երևանի կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհներ․Ավինյան

Կկառուցվեն Նոր Նորքը և Նորք-Մարաշը Երևանի կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհներ․Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ կկառուցվեն Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանները մայրաքաղաքի կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհներ։ «Մեկնարկել ենք 2 կարևոր…

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ կկառուցվեն Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանները մայրաքաղաքի կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհներ։

 

«Մեկնարկել ենք 2 կարևոր ավտոճանապարհային նախագծերի իրականացման աշխատանքները, որոնցով Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանների մեր քաղաքացիների համար կկառուցենք Երևանի կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհներ:

 

Նոր Նորքի Գյուրջյան և Շոպրոն փողոցների միացման հատվածից նոր ճանապարհ կկառուցվի դեպի Մյասնիկյան պողոտա, որտեղ նախատեսել ենք կառուցել նաև ուղեանց (էստակադա): Այս ճանապարհը էապես կթեթևացնի Մյասնիկյան պողոտայի վերին հատվածի ծանրաբեռնվածությունը, որտեղ առաջանում են Երևանի այս հատվածի ամենախիտ խցանումները: Այս մասշտաբային նախագծի շինարարական փուլը նախատեսել ենք սկսել հունիս ամսին, իսկ արդեն տարեվերջին մեր քաղաքացիները կերթևեկեն նոր ճանապարհով: Ուղեանցի նախագծային և շինարարական փուլերը նույնպես այս տարի կմեկնարկեն:

 

Նորք-Մարաշ վարչական շրջանում Գարեգին Հովսեփյան փողոցը նոր ճանապարհով կմիանա Սարալանջի շրջանցիկ ճանապարհին: Այս նախագծով կառուցվող ճանապարհը դեպի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններ երթևեկելու այլընտրանքային ճանապարհ է: Շինարարական աշխատանքները կսկսենք այս ապրիլին, և հունիսից մարաշցիները կօգտվեն այդքան անհրաժեշտ ճանապարհից»,- տեղեկացրել է Տիգրան Ավինյանը:

 

Նմանատիպ հոդվածներ

Կոչ ենք անում մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով․ ԱԳՆ խոսնակը՝ ՀԱՊԿ քարտուղարին

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն արձագանքելով ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությանը, նշել է. «ՀԱՊԿ անդամ երկրներ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250