Իրանում մահապատժի է դատապարտվել երկրի ՊՆ նախկին փոխնախարարը
Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալիռեզա Աքբարին, որը մեղադրվում է բրիտանական հետախուզության համար լրտեսելու մեջ, մահապատժի է դատապարտվել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով նրա հարազատներին։
Նախկին պաշտոնյայի կինը լրագրողներին պատմել է, որ Իրանի իշխանությունները վերջերս կապվել են իր հետ և խնդրել իրեն գնալ բանտ՝ ամուսնու հետ վերջին հանդիպմանը։ Բացի այդ, Աքբարին տեղափոխվել է մեկուսարան, ինչը կարող է վկայել նաև մահապատժի անխուսափելիության մասին։
Նշվում է, որ Աքբարին երկու քաղաքացիություն ունի՝ բրիտանական և իրանական։ 2019-ից 2020 թվականներին պաշտոնյան ձերբակալվել է և մեղադրվել Բրիտանիայի օգտին լրտեսելու մեջ:
Ինքը՝ Աքբարին, հերքել է բոլոր մեղադրանքները և ասել, որ ուժայինները փորձել են խոշտանգումների միջոցով իրենից խոստովանություն պոկել։ Պաշտոնյայի ճակատագրին Լոնդոնում շարունակում են հետևել, քանի որ Իրանի նախկին փոխնախարարն ունի բրիտանական քաղաքացիություն։
«Մեր առաջնահերթությունը շարունակում է մնալ նրա անհապաղ ազատ արձակումը։ Մենք կրկին հարցում ենք ուղարկել հրատապ հյուպատոսական մուտքի համար», - նշել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի Սպահան նահանգի դատարանը մահապատժի է դատապարտել երեք ցուցարարների՝ նրանց մեղադրելով ոստիկանների սպանության մեջ։
Ըստ կառավարամետ Tasnim հրատարակության՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ին մեղադրյալները, նախապես համաձայնության գալով, սպանել են երեք ոստիկանի Սպահանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
15 զոհ, 3 վիրավոր. նոր մանրամասներ` զորամասի վաշտի կացարանում բռնկված հրդեհից. ՀՀ ՊՆ
Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող,...
Լցնելու ընթացքում հրդեհ է բռնկվել, որից ինքն այրվել է, համազգեստը կպել է, մեխանիկորեն ձեռքից նետել է տարան. զինդատախազը` ողբերգական դեպքի մասին
Այսօր Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը հաստատել է այն նախնական տեղե...
Ռուս զինվորականները Արտեմովսկը վերցրել են օպերատիվ շրջափակման մեջ. պաշտոնյա
Արտեմովսկը գտնվում է ՌԴ Զինված ուժերի օպերատիվ շրջափակման մեջ։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում ասել է ԴԺՀ-ի ղեկա...
ՌԴ ՊՆ-ն` Լաչինի միջանցքի շուրջ բանակցությունների մասին
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին նշվում է...