«Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի, մենք կկանգնեցնենք ռուսական ագրեսիան մեր հողի վրա». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրավիրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը։ Նա ԱՄՆ-ում անցկացվող միջոցառմանը մասնակցել է վիրտուալ կապի միջոցով: Այդ մասին գրում է Variety-ն։
Միջոցառման ժամանակ Զելենսկուն ներկայացրել է հոլիվուդյան օսկարակիր դերասան-ռեժիսոր Շոն Փենը, որը նախորդ նոյեմբերին Կիևում հանդիպել էր Զելենսկու հետ՝ հայտնելու իր աջակցությունը երկրին:
Այնուհետև Զելենսկին ձայնագրված ուղերձով դիմել է ներկաներին:
«Հիմա 2023 թվականն է… Առջևում դեռ մարտեր և արցունքներ կան, բայց հիմա էլ կարող եմ վստահաբար ասել, թե ով էր այս տարի լավագույնը. նրանք ազատ աշխարհի ազատ մարդիկ են: Նրանք, ովքեր համախմբվեցին ազատ ուկրաինացի ժողովրդին աջակցելու շուրջ՝ ազատության համար մեր ընդհանուր պայքարում»:
Ներկաները ծափահարել են։
«Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի, սա եռերգություն չէ: Ուկրաինան կկանգնեցնի ռուսական ագրեսիան մեր հողի վրա», - եզրափակել է Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի և Ալիևի երեկվա ելույթները հաստատեցին` Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է. Ռուբեն Վարդանյան
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրառում է արել՝ անդրադառնալով քաղաքական իրավիճակին․ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարնե...
Կրեմլը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի առաջարկի մասին
Կրեմլը հայտնել է, որ Հայաստանի ղեկավարության առաջարկը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ, քննարկվում է Մոս...
«Ալիևի երեկվա հայտարարությունը մաքուր խոստովանություն էր». Մարուքյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկ` խոսելով Լաչինի միջանցքի շրջափակման մասին, հայտարարեց. «Եթե նրանցից ոմանք չեն ցանկանո...
Մտավարժանքներով զբաղվելու փոխարեն հայկական կողմը պետք է շարունակի համատեղ աշխատանքը. ՌԴ ԱԳՆ
Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի շուրջ էապես տա...