Ուկրաինային տրվող օգնությունը սպառել է ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների ռազմական պաշարները. Ստոլտենբերգ
Ուկրաինային ցույց տրվող օգնությունն սպառել է ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների ռազմական պաշարները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության հռչակագրի ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«ՆԱՏՕ-ի դաշնակից երկրները և ԵՄ անդամները սպառել են պաշարները՝ օգնություն ցույց տալով Ուկրաինային: Բայց դա ճիշտ քայլ էր, որովհետև խոսքը վերաբերում է նաև մեր անվտանգությանը, ուստի մենք, անշուշտ, պետք է օգտագործենք մեր հնարավորությունները, մեր պաշարները և ռազմամթերքը՝ Ուկրաինային օգնելու համար», - ասել Է նա՝ հավելելով, որ Ուկրաինային օգնելն ավելի կարևոր է, քան ռազմական պաշարների հարցում ՆԱՏՕ-ի չափանիշներին պետությունների համապատասխանությունը: Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն համակարգում են զենքի արտադրությունը մեծացնելու ջանքերը։
«Խոսքը վերաբերում Է արտադրության ծավալների մեծացմանը ԵՄ այն երկրներում, որոնք մտնում են ՆԱՏՕ-ի կազմի մեջ, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներում, որոնք ԵՄ անդամ չեն: Մենք ուղղակիորեն փոխգործակցում ենք արտադրողների հետ, և նրանք մեծացնում են արտադրությունը, որպեսզի մենք կարողանանք պահպանել և նույնիսկ ավելացնել օգնությունն Ուկրաինային», - հավելել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Եվրոպական խորհրդի ու Եվրահանձնաժողովի ղեկավարներ Շառլ Միշելը և Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ստորագրել են համագործակցության մասին երրորդ համատեղ հռչակագիրը: Համատեղ հռչակագիրը նպատակ ունի է՛լ ավելի ամրապնդել և ընդլայնել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերությունը՝ հիմնվելով երկու կազմակերպությունների միջև նախորդ հռչակագրերի ստորագրումից (2016 և 2018 թվականներին) հետո համագործակցության աննախադեպ առաջընթացի վրա:
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ քարտուղարությունը` ՀՀ–ում զորավարժության չեղարկման Փաշինյանի հայտարարության մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը և Միացյալ շտաբը կարծում են, որ կոալիցիոն խաղա...
ՊՆ-ն դեռ հունվարի 5-ին է ՀԱՊԿ Միացյալ շտաբին պաշտոնական գրությամբ տեղեկացրել զորավարժությունները չեղարկելու մասին
ՀԱՊԿ-ի քարտուղարությունն այսօր հայտարարություն էր տարածել, թե Երևանից պաշտոնական ծանուցում չեն ստացել զորավարժություններ...
Գնդապետը խնջքույքի ժամանակ ստացել է հակառակորդի հնարավոր հարձակման մասին տեղեկություն, բայց ոչինչ չի արել․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2019 թվականի նոյեմբերից մինչև...
Բա ո՞ւր եք, մի սպա չկա՞, որ հետևի՝ ինչ պայմաններում են քնում զինվորները. Բաղդասարյաան
Ասում են՝ բանակում բարեփոխումներ ենք անում. Ինչ բարեփոխում, դուք ո՞նց կարող եք բարեփոխում անել, երբ պարզագույն բան...