Թուրքական մոդուլային բազա Արարատի ստորոտում. որն է նպատակը. ԶԼՄ
Անցյալ շաբաթվա վերջին տեղեկություն հայտնվեց Արարատ լեռան ստորոտին թուրքական մոդուլային բազայի տեղակայման մասին։ Սակայն մի շարք լրատվամիջոցներում այդ տեղեկությունը փոքր-ինչ խեղաթյուրված է ներկայացվել. իբր Թուրքիան Հայաստանի հետ սահմանին ռազմաբազա է ստեղծում։
Արարատ լեռան վրա Թուրքիայի կողմից մոդուլային բազա կառուցելու նպատակը քրդական ուժերի պարտիզանական ջոկատների դեմ պայքարն է: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը` մեկնաբանելով Արարատ լեռան ստորոտում Թուրքիայի կողմից մոդուլային բազա տեղակայելու լուրերը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր շրջանառվում, որ ռազմակայանը գտնվում է Հայաստանի հետ սահմանին, սակայն աշխարհագրական առումով բազան Մեծ և Փոքր Արարատների հակառակ կողմում (Հայաստանի տեսանկյունից)։ Այն շատ ավելի մոտ է Իրանի հետ սահմանին (8 կմ-ից պակաս), քան հայկական սահմանին (մոտ 35 կմ)։
Բազան Գյունգորեն գյուղից մոտ 2100 մետր բարձրության վրա է։ Թուրք պաշտոնյաների փոխանցմամբ ՝ այն ստեղծվում է «ահաբեկչության դեմ պայքարի» համար։ Այդ իսկ պատճառով նրա պատրաստվածության մակարդակը ստուգել են տեղի ժանդարմերիայի և ոստիկանության պետերը։
Նկատենք, որ այդ շրջանը հայտնի է որպես թուրքական ուժայինների և քրդական ջոկատների, մասնավորապես, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամների միջև մշտական բախումների թատերաբեմ։
Բացի այդ, նման և այլ հենակետ տեղադրելու պրակտիկան թուրքական իշխանությունները կիրառում են նաև այլ քրդաբնակ շրջաններում, որտեղ ակտիվ է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը։
Ինչպես նշում է փորձագետը, Արարատ լեռան հարակից շրջաններում ահաբեկչության ռսիկեր կան, և մոդուլային բազայի կառուցաման նպատակն այդ ռիսկերը չեզոքացնելն է։
Մանրամասները` կայքում: