Եվրամիությունը դարձել է հեղուկ բնական գազի աշխարհի ամենամեծ գնորդը

Եվրամիությունն աշխարհում առաջատարն է հեղուկ բնական գազի (LNG) գնումների առումով։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

ԵՄ երկրները 2022 թվականին ներմուծել են 101 մլն տոննա LNG, ինչը 58%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Փորձագետները դա կապում են Ռուսաստանից խողովակաշարով գազի մատակարարումների նվազման հետ, գրում է Kp.ru-ն։

 

Այսպիսով, Եվրամիության մասնաբաժինը LNG ներմուծման մեջ կազմել է 24%: Դա հնարավորություն է տվել այս ցուցանիշով շրջանցել նախկին առաջատարներին՝ Ճապոնիային (17%), Չինաստանին (15%) և Հարավային Կորեային (11%)։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ  ԵՄ երկրները պայմանավորվել են գազի դինամիկ գնի առաստաղի շուրջ՝ 1 ՄՎտ/ժ-ի համար 180 եվրոյի համար (մոտ 2000 դոլար հազար խորանարդ մետրի համար): Այս պայմանն ուժի մեջ կմտնի 2023 թվականի փետրվարի 15-ից։