Եթե պարզվի, որ ՌԴ-ն այդ պարտավորությունները չի կարողանում կատարել, ապա պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ․ Փաշինյան
Ասուլիսի ընթացքում անդրադառնալով Լաչինի միջանցքը փակող Ադրբեջանի նպատակներին՝ ՀՀ վարչապետ Փաշինյանը նշեց․
«Սա մեծ հաշվով սադրանք է, որն ունի երկու նպատակ՝ կոտրել Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների կամքը՝ ապրելու սեփական տանը, սեփական հայրենիքում, երկրորդը՝ Հայաստանին ներքաշելու ավելի մեծ սադրանքի մեջ»
Պատասխանելով AuroraNews-ի լրագրողի հարցին՝ ավելացրեց, որ միջազգային արձագանքը պետք է փորձեն կապիտալիզացնել հենց Լեռային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում։ Կարևորելով ՌԴ դիրքորոշումը և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությունն ասաց․
«Ես ասել եմ, որ եթե պարզվի, որ ՌԴ այդ պարտավորությունները չի կարողանում կատարել՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ, ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կամ ռուսական խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտելու, կամ Լեռնային Ղարաբաղ նոր բազմազգ խաղաղապահ առաքելություն ուղարկելու համար, որը կապահովի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված անվտանգային ճարտարապետությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի տարածքում են.Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամ...
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի. Պեսկով
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաս...
Փաշինյանն ասել է, թե որն է այն կարմիր գիծը, որի դեպքում կհրաժարվի ստորագրել խաղաղության պայմանագիրը
Կարմիր գիծը, որի առկայության դեպքում ես կհրաժարվեմ ստորագրել խաղաղության պայմանագիրը, այն է, եթե այդ տեքստը չհամապատասխա...
«Հո ամեն շաբաթ հրաժարական չեն տալիս, չեմ կարող ուղղակի փողոց դուրս գալ ու ասել՝ ով է ուզում, վերցրեք»․ Փաշինյան
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի պատրաստվում խուսափել պատասխանատվությո...