Եկեք հասկանանք՝ ո՞րն է եղել այն գործողությունը, որը պետք է մեզ հնարավորություն տար խուսափել պատերազմից. Փաշինյան
Մեր խոսույթներն ու նպատակները շատ հաճախ իրականության հետ կապ չունեն կամ թույլ է այդ կապը, եւ սա է բերում ճգնաժամերի: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր խնդիրն այն է, որ մենք իրականության նոր դիտանկյուն փորձենք ունենալ, այդ դիտանկյունից ստուգել, ռեֆլեկսիայի ենթարկել մեր ընկալումները, ինչքանով են դրանք իրական: Եկեք հասկանանք, եթե սխալվել ենք, ինչու ենք սխալվել, եւ ինչպես ենք սխալվել:
Շատ հաճախ ասում են՝ պատերազմի մեղավորությունն իմն է: Շատ լավ, եկեք հասկանանք՝ որն է եղել այն գործողությունը, որը պետք է մեզ հնարավորություն տար խուսափել պատերազմից: Այսինքն ճիշտ ձեւակերպումն այն է, որ այդ շրջանները պետք է հանձնվեր եւ ընդունվեր Հայաստանի կողմից ԼՂ կարգավիճակի անորոշությունը եւ ֆակտո արձանագրումը որպես Ադրբեջանի մաս, եւ ԼՂ-ից հեռացած ադրբեջանցիներին վերադառնալու եւ ԼՂ կառավարմանը կառավարման հնարավորություն տալը: Հիմա հետահայաց կարելի է ասել՝ այո, գուցե դա ավելի լավ կլիներ, քան այն, ինչ այսօր ունենք: Բայց այն ժամանակ ով ում կհամոզեր, որ դա մի ճանապարհ է, որով պետք է գնալ: Դա այն պայմաններում, որ մենք գիտեինք, որ ունենք ուժեղ բանակ, ունենք հուսալի դաշնակիցներ, երբ պաշտոնական զեկույցներ էին դրված սեղանին, որ մենք ի վիճակի ենք ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ գործել եւ այլն:
Ես չեմ ուզում սրանով որեւէ մեղադրանք շեղել, այդ ամենը կա, եղել է: Ես ասում եմ՝ եկեք ավելի խորը դիտենք: Մենք նույնիսկ ռենտգենի մակարդակը չի բավարարի հարցն ամբողջությամբ հասկանալու համար: Սա ԴՆԹ մակարդակի խնդիր է»,-ասաց վարչապետը:
Նա հայտարարեց, որ հայրենասիրության մեր մոդելը սովետական մոդել է, որն իր խորքում լուրջ հակասություն ունի Հայաստանի պետության ու պետականության հետ. «Եթե այդ մակարդակներից չգանք, թնջուկները չենք լուծի»,-հավելեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի տարածքում են.Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամ...
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի. Պեսկով
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաս...
Փաշինյանն ասել է, թե որն է այն կարմիր գիծը, որի դեպքում կհրաժարվի ստորագրել խաղաղության պայմանագիրը
Կարմիր գիծը, որի առկայության դեպքում ես կհրաժարվեմ ստորագրել խաղաղության պայմանագիրը, այն է, եթե այդ տեքստը չհամապատասխա...
«Հո ամեն շաբաթ հրաժարական չեն տալիս, չեմ կարող ուղղակի փողոց դուրս գալ ու ասել՝ ով է ուզում, վերցրեք»․ Փաշինյան
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի պատրաստվում խուսափել պատասխանատվությո...