Պատահարներ

Ուղևորներով ինքնաթիռը Նենեցյան ինքնավար մարզում վթարի է ենթարկվել

Unknown 221 դիտում
Ուղևորներով ինքնաթիռը Նենեցյան ինքնավար մարզում վթարի է ենթարկվել

Ան-2-ը կործանվել է Նենեցյան ինքնավար մարզում, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությանը։ 

Գործակալության տվյալներով՝  երկու մարդ մահացել է։

Telegram 112 ալիքը գրում է, որ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կարատայկա գյուղից 10 կմ հեռավորության վրա։ Ինքնաթիռում եղել է 12 մարդ է (անձնակազմի 2 անդամ և 10 ուղեւոր), հայտնում է հեռուստաալիքը։

Պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։

 

Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է Ան-2-ի կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը Կարատայկա գյուղից 10 կմ հեռավորության վրա։ Ինքնաթիռը մեկնել  է Նարյան-Մար - Կարատայկա - Վարանդեյ - Նարյան-Մար երթուղով: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250