Հասարակություն

Սաակաշվիլին հիմա շատ վատ վիճակում է․ մայրը հայտնել է, որ որդին չի կարողանա մասնակցել դատական նիստին

Սաակաշվիլին հիմա շատ վատ վիճակում է․ մայրը հայտնել է, որ որդին չի կարողանա մասնակցել դատական նիստին

Սաակաշվիլին հիմա շատ վատ վիճակում է և նույնիսկ տեսակապով չի կարող մասնակցել դատական ​​նիստին, նրա հետ ամեն ինչ կարող է պատահել։ Այս մասին լրագրողներին ասել է քաղաքական գործչի մայրը՝ Գյուլի Ալասանիան։ 

 

Նշենք, որ այսօր՝ հունվարի 9-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանում կընթանա Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի պատժի հետաձգման խնդրով հերթական դատական ​​նիստը: 

 

«Նա շատ վատ է, մարմնի մեջ թույն կա։ Եվ քանի դեռ թույնը չի հանվել մարմնից, նրա հետ ամեն ինչ կարող է պատահել»,- ասել է գործչի մայրը։  

 

Միաժամանակ Սաակաշվիլիի մայրը հույս է հայտնել, որ դատարանը կբավարարի Վրաստանի նախկին նախագահի կարիքները։ 

 

Սաակաշվիլիի առողջական վիճակի պատճառով պատիժը հետաձգելու հարցով դատարանն արդեն որպես վկա հարցաքննել է ամերիկացի թունաբանին, «Վիվամեդ» կլինիկայի նյարդաբանին և ամերիկացի հոգեբույժին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250