Նոր փոփոխություններ Twitter-ում. Մասկը հայտնել է` ինչ կփոխվի սոցցանցում
Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ այս շաբաթ Twitter սոցիալական ցանցի օգտատերերի ինտերֆեյսում թարմացում կլինի։ Այս մասին գրում է Life-ը:
«Այս շաբաթ կթողարկվի օգտատիրոջ նոր ինտերֆեյս, որը թույլ կտա հեշտությամբ անցնել առաջարկությունների և բաժանորդագրության հոսքի միջև»,- գրել է Մասկը։
Միլիարդատիրոջ խոսքով, սա ընդամենը առաջին քայլն է ինտերֆեյսի ավելի մեծ թարմացման ճանապարհին: Փետրվարի սկզբին հնարավոր կլինի ավելի ծավալուն թվիթներ գրել, հավելել է Մասկը։