Նախագահը պետք է օրինակ լինի և չամուսնանա ուսուցչի հետ. ինչպե՞ս է Մակրոնը պատասխանել քննադատությանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աուտիզմ ունեցող լրագրողների հետ շփման ընթացքում ծիծաղել է` նրանցից մեկից «նկատողություն» ստանալով. «նկատողությունը» վերաբերում էր իրենից տարիքով շատ ավելի մեծ կնոջ հետ ամուսնացած լինելու հանգամանքին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Ֆրանսիայի 45-ամյա նախագահն իր ապագա կնոջը՝ 69-ամյա Բրիջիթին, առաջին անգամ հանդիպել է, երբ 15 տարեկան էր. Բրիջիթն այն ժամանակ պատանի Մակրոնին դասավանդում էր «Լա Պրովիդենս» ավագ դպրոցում:
Le Papotin-ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է արվել նախագահի սիրավեպին: Քարտի վրա գրված «հարցերից» մեկից շփոթված՝ բեմի վրա գտնվող հարցազրուցավարը Մակրոնին է հանձնել գրությունը, որպեսզի նախագահն ինքը բարձրաձայն կարդա այն:
«Նա նախագահն է. պետք է օրինակելի լինես և չամուսնանաս քո ուսուցչի հետ»,- գրված է եղել թղթին։ Գրվածը ծիծաղով է ընդունվել ներկաների կողմից:
Ի պատասխան՝ Մակրոնն ասել է. «Դուք չեք ընտրում, թե ում սիրահարվեք։ Նա իրականում իմ ուսուցչուհին չէր, նա ինձ թատրոն էր սովորեցնում: Դա հաշիվ չի»։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերել են սերիական մարդասպանի դիմանկարով փայտե ձեռնափայտ
Բրիտանիայում երկու ոստիկան արխիվներում հայտնաբերել են փայտե ձեռնափայտ, որի վրա փորագրված է եղել Ջեք Ռիպերի դեմքը աշխարհի...
ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ գրավով ազատ է արձակվել FTX բորսային հիմնադիրը
Կրիպտոարժութային FTX-ի բորսային հիմնադիր և նախկին գործադիր տնօրեն 30-ամյա Սեմ Բենկմեն Ֆրիդն ազատ է արձակվել 250 միլիոն դ...
Լևոն Տեր-Պետրոսյանի սիրտը ստենտավորվել է
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ենթարկվել է բարեհաջող ստենտավորման և դուրս է գրվել։ Այս մասին հայտնում է Տեր-Պետրո...
Արցախում ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային չեն կարողանում տեղափոխել Երևան
Արցախում ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային չեն կարողանում տեղափոխել Երեւան Լաչինի ճանապարհը ադրբեջանցիների կողմից...