Հասարակություն
Մոսկվայից թռիչք կատարած Azur Air օդանավը շտապ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգից հետո
Մոսկվա-Գոա ուղղությամբ թռիչք իրականացնող Azur Air մարդատար ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Հնդկաստանի Գուջարաթ նահանգում այն բանից հետո, երբ տարածվել է օդանավում ականի մասին հաղորդագրություն: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ տեղեկությունը հաստատել է Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարության աշխատակիցը։
«Անհայտ անձինք հայտնել են Azur Air 2401 չվերթն իրականցնող ինքնաթիռում ականի մասին: Այն թռչում էր Մոսկվա-Գոա երթուղով: Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Գուջարաթ նահանգի օդանավակայանում»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոմանոս Պետրոսյանը` ՀԷՑ-ի աշխատակիցների աշխատանքից ազատման մասին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կասեցվել է «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ
5.0
Փաշինյանը` կենսաթոշակների ինդեքսավորման մասին
5.0