Հասարակություն

Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական այցն են կատարել Բաքվում պահվող հայ գերիներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

 

Նա նշեց, որ կրկին հնարավորություն է տրվել բոլորին հեռախոսազանգեր կատարել։

«Հուսով ենք հաջորդիվ, առնվազն նույն պարբերականությամբ, տեսակցությունները կշարունակվեն։ Նախօրոք որևէ բան չենք հայտարարում»,– ասել է նա։

 

Անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելուն, մասնավորապես` ԿԽՄԿ միջնորդությամբ հիվանդներ տեղափոխելուն, նա ասել է. «Մեր ուղիղ կապը կողմերի հետ ընթացիկ է, անհրաժեշտության դեպքում մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի արագ կազմակերպենք անձանց տեղափոխումը»։

 

Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250