Իրանում բանտից ազատ կարձակվի 3000 մարդ

Իրանի Գերագույն դատարանի նախագահ Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին երկուշաբթի հայտարարել է, որ 3000 բանտարկյալներ, այդ թվում՝ բանտարկված ցուցարարներ, ազատ կարձակվեն։  Նրա խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը, գրում է ТАСС-ը։

 

«Շնորհակալ եմ իմ գործընկեր դատավորներին, ովքեր կարճ ժամանակում անհրաժեշտ հիմնավորում են ներկայացրել ամբողջ երկրում գրեթե 3000 մարդու կալանքից ազատելու համար»,- ասել է Գերագույն դատարանի նախագահը` ելույթ ունենալով Բարձրագույն դատական ​​խորհրդի նիստում։  

 

Նրա խոսքով, նրանց թվում կան ակտիվիստներ, ովքեր մասնակցել են վերջին անկարգություններին, ովքեր «զղջացել են և ազատ կարձակվեն»։

 

Դեկտեմբերի 28-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մեղադրել է ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին Իրանում հակակառավարական ցույցերը հրահրելու մեջ՝ տարածելով լուրեր և ապատեղեկատվություն։  Նրա խոսքով՝ «իսլամական հեղափոխության թշնամիները չկարողացան հասնել իրենց նպատակներին եւ պառակտել Իրանի ժողովրդին»։