Հասարակություն

Իրանի արտգործնախարարության խոսնակը չի հերքել Ադրբեջանի հետ տարաձայնությունների առկայությունը

Իրանի արտգործնախարարության խոսնակը չի հերքել Ադրբեջանի հետ տարաձայնությունների առկայությունը

«Իրանն ու Ադրբեջանը երկու հարեւան երկրներ են։ Նրանք ունեն երկար ընդհանուր սահմաններ, և կա ընդհանուր շահերից բխող քաղաքական համագործակցություն»։

Այս մասին այսօր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասիր Քենանին, հաղորդում է ԱՊԱ-ի Թեհրանի բյուրոն։


«Մենք գտնում եք, որ երկու երկրների միջև որոշ տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցային ճանապարհով։ Ադրբեջանական կողմը այդ ուղղությամբ դրական քայլեր կատարել է։ Իրանը ևս, ինչպես նախկինում, այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում»,- ըստ «Թուրան» գործակալության, այսօր ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։ 

Միաժամանակ նա հերքել է պնդումները, թե Բաքվի ու Թեհրանի հարաբերությունները սառն են, նշելով, որ չնայած որոշ թյուրըմբռնումներին՝ Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները նորմալ են։

 

Նշենք, որ այս ֆոնին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կայցելի Թուրքիա:

 

Իրանի նախագահը Թուրքիա է այցելելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով: Քենանին իր խոսքում ընդգծել է, որ Իրանի և Թուրքիայի հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250