Ձերբակալվել է 6 կին Երևանի Նալբանդյան փողոցում խուլիգանության համար
Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունվարի 7-ին, ժամը 04.00-ին, Նալբանդյան փողոցի ռեստորաններից մեկի մոտ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել հինգ կանանց, իսկ մեկը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հրաժարվելով բուժօգնությունից՝ ներկայացել է Կենտրոնական բաժին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պարզվել է, որ կանայք ժամը 03.50-ի սահմաններում վիճաբանել, հայհոյել, հարվածներ են հասցրել իրար՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Իսկ ձերբակալման ժամանակ նրանցից մեկը իր մոտից գցել է պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ դեղնականաչավուն զանգված և թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված հարմարանք է եղել:
Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն: