Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում Սուրբծննդյան պատարագ է մատուցվել 8 տարվա դադարից հետո

Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս եկեղեցում 8 տարվա դադարից հետո առաջին անգամ Սուրբծննդյան պատարագ է մատուցվել։

Հայտնում է ermenihaber-ը։

 

2015-ին Սուրում սկսված բախումների հետևանքով եկեղեցուն լուրջ վնասվածքներ էին հասցվել, սակայն վերականգնումից հետո այն կրկին բացվել էր։

 

Պատարագին մասնակցելու համար Դիարբեքիր է ժամանել հայր Նաթան Արաբյանը Ստամբուլից, տարբեր քաղաքներից բազմաթիվ հայեր և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նահանգային համանախագահները։ Արաբյանը ելույթ է ունեցել և հանգստության, խաղաղության ու եղբայրության կոչ արել։