Հասարակություն
ԱՀ տեղեկատվական շտաբը՝ գազամատակարարման խափանման վերաբերյալ լուրերի մասին
Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվում է, և գազամատակարարման խափանման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ տեղեկատվական շտաբից:
Արդեն 29 օր է, ինչ ադրբեջանցի «բնապահպանները» փակ են պահում Լաչինի միջանցքը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոմանոս Պետրոսյանը` ՀԷՑ-ի աշխատակիցների աշխատանքից ազատման մասին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կասեցվել է «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ
5.0
Փաշինյանը` կենսաթոշակների ինդեքսավորման մասին
5.0