Հրապարկվել է Ուկրաինային ռազմական օգնության նոր՝ 3 միլիարդ դոլարի փաթեթը
Սպիտակ տունը, ինչպես և սպասվում էր, հայտարարեց Կիևի համար նախատեսված ռազմական օգնության նոր փաթեթի մասին։
Այն ներառում է 225 մլն դոլար՝ Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ներուժի երկարաժամկետ ամրապնդման և արդիականացման համար։ 682 միլիոն դոլար էլ կուղարկվի ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամերիկացի դաշնակիցներին՝ զենք գնելու համար։ Ռազմական օգնության ընդհանուր ծավալը կկազմի ռեկորդային 3 մլրդ դոլար։
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռը: Նա նշել է, որ 3 միլիարդ դոլարի միջոցները կտրամադրվեն անմիջապես Պենտագոնի պահուստներից։
Ներկայացնում ենք նաեւ ռազմական տեխնիկայի եւ զինատեսակների ցանկը.
– HIMARS կայանքների լրացուցիչ քանակ
– 50 Bradley հետևակի մարտական մեքենաներ հակատանկային հրթիռներով և արկերով
– 100 հատ M113 զրահափոխադրիչներ
– 55 MRAP թեթև զրահամեքենա
– 138 HMMWV ամենագնաց
– 18 ինքնագնաց հաուբից
– 105 մմ տրամաչափի 36 հաուբից
Զինամթերք
– 155 մմ տրամաչափի 70 հազար արկ
– 155 մմ տրամաչափի 500 բարձր ճշգրտության արկ
– 105 մմ տրամաչափի 95 հազար արկ
– հրթիռներ HIMARS-ի համար
– ականանետների 10 հազար ական
– Sea Sparrow զենիթային հրթիռներ
– 4000 ավիացիոն հրթիռ
– մոտ 2000 հակատանկային հրթիռ (բացի նրանցից, որոնք կցված են Բրեդլիի արձակող սարքերին),
ինչպես նաև դիպուկահար հրացաններ, ականներ, գիշերային տեսողության սարքեր և այլն:
Նմանատիպ հոդվածներ
15-րդ փորձից հետո Քևին Մաքքարթիին ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակի պաշտոնում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 15-րդ փորձից հետո Հանրապետական Քևին Մաքքարթիին ընտրել է նոր խոսնակ։ Այս մասին հայտնում է ՌԻ...
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը չի պատրաստվում հրաժարական տալ
Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության...
Ինչ է խոստացել Բաքվի պետական համալսարանը՝ Լաչինի ճանապարհի ցույցերին մասնակցել ցանկացող ուսանողներին
Ուսանող, իրավապաշտպան Ֆարիդ Իմանովն ասել է, որ Բաքվի պետական համալսարանի ղեկավարությունը ուսանողներին խոստացել է, որ ն...
ԱՄՆ-ը Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է արել անմիջապես բացել Լաչինի միջանցքը
Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է մտահոգված մնալ, քանի որ Լաչինի միջանցքն արդեն երեք շաբաթից ավելի արգելափակված...