Կոչ ենք անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով․ հայտարարություն՝ ԱՄՆ-ից
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը շարունակում է մտահոգել Միացյալ Նահանգներին։ Այս մասին ասաց ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի գործողությունները, որոնք Արցախում հանգեցրել են ծանր հումանիտար հետևանքների։
«Մենք շարունակում ենք մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար հետևանքների առնչությամբ։ Սա խոչընդոտում է խաղաղության գործընթացը և խաթարում է միջազգային վստահությունը»,- նշել է պետդեպի խոսնակը։
Անդրադառնալով իրադրության հանգուցալուծման տարբերակներին՝ Փրայսն ասել է. «Մենք կոչ ենք անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Ցանկացած հարցում առաջընթացի միակ ճանապարհը բանակցություններն են»։
Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից փակ է պահում Լաչինի միջանցքը` շրջափակման մեջ պահելով Արցախի ավելի քան 120 հազար բնակչությունը:
Ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանից Արցախ չի կարողացել վերադառնալ 1100 մարդ, որոնց թվում՝ 270 երեխա: Խախտված են անձանց ազատ տեղաշարժի, նվազագույն կենսամակարդակի ապահովման, բժշկական խնամք ստանալու, կրթության և այլ իրավունքներ։ Բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Դեկտեմբերի 19-ին Արցախում մեկ քաղաքացի մահացել էր, քանի որ ճանապարհի փակ լինելու պատճառով նրան չէին կարողացել Հայաստան տեղափոխել պատշաճ բուժումը կազմակերպելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Այս խարդախ և խաբեբա մարդը հիմա մեզ նավթ ու գազ է մատակարարում. Bild
Գերմանական ամենամեծ օրաթերթը՝ Bild-ը, անդրադարձել է Ադրբեջանից ԵՄ էներգակիրների ներմուծմանը: Պարբերականը նշել է. «Ադրբեջ...
Իրանի հայամետ հայտարարություններն անհանգստացնում են Անկարային և Բաքվին․ հայտարարություն՝ Թուրքիայից
Իրանի հայանպաստ հայտարարությունները անհանգստացնում են մեզ նույնքան, որքան Բաքվին։Այս մասին ասել է Թուրքիայի նախագահի մամ...
Առավել դաժան ռազմական գործողությունների ամիս կդառնա մարտը. հայտարարություն՝ Ուկրաինայից
Կիևը նախատեսում է գարնանը ակտիվացնել մարտական գործողությունները։ ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Ուկրա...
Հայաստանը դիմե՞լ է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին․ ԱԳՆ-ից մանրամասնում են
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման առաջին իսկ օրվանից ՀՀ ԱԳՆ-ն և համապատասխան պետական գերատեսչություննե...