Հասարակություն
HALO Trust-ի մոտ 100 աշխատակից գտնվում է Լեռնային Ղարաբաղում. հայտարարություն
HALO Trust ականազերծման միջազգային հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ կապված Լաչինի միջանցքի շրջափակման հետ։
Կազմակերպությունը լրջորեն մտահոգված է միջանցքի շարունակվող շրջափակմամբ, որը միակ մուտքն է ապահովում դեպի Լեռնային Ղարաբաղ։
Շրջափակումից գրեթե մեկ ամիս անց կազմակերպությունն ուշադիր հետևում է դրա հումանիտար ազդեցությանը: HALO Trust-ի մոտ 100 աշխատակից ներկայումս գտնվում է Լեռնային Ղարաբաղում, և կազմակերպությունը վերահսկում է նրանց համար ապրանքների և այլ իրերի հասանելիությունը։
HALO Trust-ն ակնկալում է խնդրի շուտափույթ լուծում և մշտական կապի մեջ է գործընկերների և այլ մարդասիրական կազմակերպությունների հետ՝ անհրաժեշտության դեպքում մարդասիրական օգնությունը համակարգելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ով է Զեյթունում սպանված երիտասարդը. մանրամասներ. ԶԼՄ
Ինչու են Ուկրաինային աջակցում, իսկ Արցախի մասին լռում. Ալեքսանդր Լապշինը` Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
23 օր շրջափակման մեջ. ինչպես են Արցախում դիմավորել Ամանորը
ՀՀ ՊՆ-ն հերքում է, թե Վերիշենի մոտակա սարում հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից է
Ավելին Հասարակություն բաժնից
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
Փամբակ գետում որոնումները վերսկսել են․ ինչ են գտել
Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են. «Հրապարակ»
1.0