ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել թուրքական 2ь ընկերությունների և այդ երկրի մի քանի քաղաքացիների նկատմամբ
ԱՄՆ վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի երկու ընկերությունների և չորս անձանց նկատմամբ՝ կապված «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ։ Այս մասին նշվում է հինգշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարության և պետքարտուղարության տարածած հայտարարություններում։
Սահմանափակումները վերաբերում են «ԻՊ-ի ֆինանսական ցանցի կարևոր հանգույցներին, որոնք թույլ են տվել ահաբեկիչներին «հավաքագրել» և միջոցներ փոխանցել Իրաք, Սիրիա և այդ երկրներից, նշվում է փաստաթղթերում:
Պատժամիջոցներ են կիրառվում Թուրքիայում բնակվող Իրաքի քաղաքացի Բրուկան ալ-Խաթունիի և նրա հետ կապված երեք անձանց, ինչպես նաև «Վադի Ալրաֆիդայնի» և «Շամ Էքսպրեսի» նկատմամբ։ Ըստ ԱՄՆ իշխանությունների՝ «Վադի Ալրաֆիդայնը» գտնվում է ալ-Խաթունիի վերահսկողության տակ, իսկ «Շամ Էքսպրեսը» ներգրավված է եղել ԻՊ-ին միջոցներ փոխանցելու մեջ։
Պատժամիջոցների ցանկում հայտնվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում, ինպես նաև ամերիկյան քաղաքացիների կամ ընկերությունների համար նշված ցանցում ներառված ընկերությունների և անձանց հետ բիզնես վարելու արգելք: Վերջիններիս նաև արգելվում է մուտք գործել երկիր։ Ինչպես ընդգծել են ամերիկյան գերատեսչությունները, թուրքական իշխանությունները նույնպես նմանատիպ միջոցներ են ձեռնարկում այդ անձանց և ընկերությունների նկատմամբ։