ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կլիմայի քողարկված ակտիվիստները փորձել են վնասել Բեռլինի փողոցներից մեկը
Կլիմայի ակտիվիստները, որպես ճանապարհային աշխատողներ, փորձել են վնասել Բեռլինի փողոցներից մեկը: Այս մասին տեղեկացնում են միջազգային լրատվականները: Դեպքը տեղի է ունեցել այսօր Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում: Բաճկոններ եւ սաղավարտներ կրելով՝ «Վերջին սերունդ» խմբի ակտիվիստները փակել են փողոցը Տրանսպորտի դաշնային նախարարության դիմաց, այնուհետեւ փորձել են վնասել ճանապարհը: Տարօրինակ աշխատողները գրավել են ոստիկանների ուշադրությունը, նրանց հաջողվել է կալանավորել բնապահպան ակտիվիստներին, նախքան նրանք կսկսեին վնասել ասֆալտը: Կլիմայի ակտիվիստներն իրենց Twitter-ի էջում բացատրել են ձախողված գործողության իմաստը. «Ամենօրյա գրաֆիկը մեզ ուղիղ տանում է դեպի կլիմայական դժոխք՝ թարմ սալարկված եւ ասֆալտապատ ճանապարհներով։ Մենք չենք կարող թույլ տալ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 34 զբոսաշրջիկ հայտնվել է բաց ծովում. Բալիում արագընթաց նավակ է խորտակվել
Բալիում արագընթաց նավակ է խորտակվել. 34 մարդ հայտնվել է բաց ծովում: Ինչպես փոխանցում է 360TV-ին, կադրերը նկարել են Նուսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնաբերվել է վիրավոր արծիվ
Հունվարի 2-ին, ժամը 18:40-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարազը ձյունածածկ Խոսրովի արգելոցում թարմացնող ցնցուղ ընդունեց
Վարազը շրջել է ձյունածածկ Խոսրովի արգելոցում ու թարմացնող ցնցուղ ընդունել։ Կադրերը տարածել է Վայրի բնության համաշխարհայի...
Օդի ջերմաստիճանը փոքր–ինչ կնվազի
Այսօր և առաջիկա մի քանի օրերին Հայաստանում տեղումներ չեն լինի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտո...