Ժամանց

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր Երևանի կենդանաբանական այգում ապրող փղի ծննդյան օրն է

Այսօր Երևանի կենդանաբանական այգում ապրող փղի ծննդյան օրն է։ Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում հրապարակվել է փղի ծննդյան «տոնակատարությունը»։ Կադրերում Բունկա անունով փիղը միրգ ու բանջարեղեն…

Այսօր Երևանի կենդանաբանական այգում ապրող փղի ծննդյան օրն է։ Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում հրապարակվել է փղի ծննդյան «տոնակատարությունը»։

 

Կադրերում Բունկա անունով փիղը միրգ ու բանջարեղեն է համտեսում։ Այգու աշխատակիցները փղի վանդակում մրգերով ու բանջարեղեններով գրել են «Բունկա-15»։

 

«Ձեր սիրելի փղիկը դարձավ 15 տարեկան։ Իսկ աշխատակիցներն այսպես շնորհավորեցին նրան»,–տեսանյութին կից նշված է հրապարակման մեջ։

Նշենք, որ Բունկա փիղը Երևանի կենդանաբանական այգում է 2014 թվականից. այդ ժամանակ էր, որ բոլորին հայտնի Գրանտ փղիկը տեղափոխվեց Թբիլիսիի կենդանաբանական այգի՝ սիրելիի մոտ:

 

Այգու աշխատակիցների խոսքով` Բունկան չարաճճի ու խելացի է, կամակոր բնավորություն ունի. զայրանում է, երբ սնունդն ուշացնում են, բացի այդ՝ մշտապես հատուկ խնամք է պահանջում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ժամանց բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250