ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Լեպսը համերգի ժամանակ նետում խոսափողը և լքում բեմը

Երգիչ Գրիգորի Լեպսը Սանկտ Պետերբուրգի Սառցե պալատում համերգի ժամանակ նետել է խոսափողը և լքել բեմը։ Տեսանյութը հրապարակել է «Mash на Мойке» Telegram ալիքը։

 

Ձայնագրությունից երևում է, որ Լեպսը կտրուկ ընդհատում է երգը, ընդհատում է ելույթը՝ ձեռքերը դնելով ծնկներին։ Այս ամբողջ ընթացքում դահլիճը շարունակում է երգել։

 

Այնուհետև երգիչը շրջվում է, կտրուկ գցում է խոսափողը և հեռանում բեմից։

 

Համերգը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին։ Դեկտեմբերի 3-ին Լեպսը VKontakte-ում գրառում է կատարել․

 

«Սանկտ Պետերբուրգ, Սառցե պալատ. շատ շնորհակալ եմ։ Երեկ դժվար համերգ էր։ Ամեն ինչ չէ, որ ընթացավ ըստ ծրագրի, շատ բաներ չստացվեցին, ես հիվանդացա… Բայց դուք անկրկնելի էիք: Անչափ շնորհակալ եմ բոլոր-բոլորին նման ջերմ ընդունելության, աջակցության և այն բանի համար, որ ամբողջ դահլիճը միահամուռ երգեց»։

Քաղաքականություն