ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուբայում բացվել է մոլորակի ամենաթանկ հյուրանոցը․ որքա՞ն գումար է ծախսվել այն կառուցելու համար
Դուբայում բացվել է մոլորակի ամենաթանկ հյուրանոցը՝ Atlantis The Royal-ը, որի կառուցման արժեքը գնահատվում է 1,5 միլիարդ դոլար:
Բացման արարողությանը հրավիրված է եղել հայտնի երգչուհի Բեյոնսեն, գրում է Daily Mail-ը, որի տեղեկություններով՝ բացմանը հնարավոր է եղել ներկա լինել միայն անձնական հրավերով։
Բացման արարողությանը Բեյոնսեի համերգն առաջինն է 2018 թվականից ի վեր։ Երգչուհին բեմում 70 րոպեում փոխել է երեք զգեստ՝ ուկրաինական Frolov ապրանքանիշի վարդագույնը, լիբանանցի դիզայներ Նիկոլաս Ջեբրանի կարմիրը և Դուբայի Atelier Zuhra բրենդի դեղինը։
Երգչուհին կատարել է իր գլխավոր հիթերը՝ Crazy in Love, Spirit և Drunk in Love: Իր ելույթի համար, ըստ նախնական տվյալների, նա ստացել է 24 միլիոն դոլար։
Նշվում է, որ պրեմիում դասի հյուրանոցում մեկ գիշերը կարժենա մոտ 200 000 դոլար։ Ծառայությունը ներառում է անձնական սպասավորի տրամադրում: Բացի այդ, նրանց առաջարկվում են մաքուր ոսկով պատված պատրաստված ատամի խոզանակներ, ածելիներ և սանրեր։
Հյուրանոցի ներսում գտնվող խանութներում կվաճառվեն Պիկասոյի կտավները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին ծննդյան օրը նշել է հայկական ռեստորանում
Արգենտինացի մոդել և Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, այս հանգստյան օրերին ընտանիքի հետ Սաուդյան Արա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր Երևանի կենդանաբանական այգում ապրող փղի ծննդյան օրն է
Այսօր Երևանի կենդանաբանական այգում ապրող փղի ծննդյան օրն է։ Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում հրապարակվել է փղի ծնն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փրկարարները ազատում են անվադողի մեջ մնացած արջին
Մերձմոսկվայի «Центроспас» ջոկատի աշխատակիցներն ազատել են արջին, որը անհաջող կերպով մնացել էր մեքենայի անվադողի մեջ...
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի նախկին սիրուհին վաճառում է տունը 15 մլն ֆունտով
Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսի նախկին սիրեցյալը վաճառում է իր տունը բրիտանական Շրոպշիր կոմսությունում այն բանի...