Ովքեր են Արցախի նորանշանակ նախարարները. Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է նրանց
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր Գյուղատնտեսության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին: Այս մասին հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Ներկայացնելով գյուղատնտեսության նորանշանակ նախարար Հրանտ Սաֆարյանին, ով մինչ այս Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենն էր, պետնախարարը ընդգծել է շրջափակման պայմաններում հիմնադրամի և նրա ղեկավարի շուրջօրյա ծանրաբեռնված աշխատանքը: Նա նաև շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Տիգրան Առստամյանին՝ այս բարդ փուլում պատասխանատվություն ստանձնելու և ոլորտը ղեկավարելու համար:
«Ոլորտային բարեփոխումները շարունակվելու են, և Գյուղատնտեսության նախարարությունն ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը պետք է սերտ աշխատանք իրականացնեն, որպեսզի ապահովենք զարգացումը: Հիմնադրամը դարձնելու ենք ոլորտի շարժիչ ուժը, որովհետև գյուղատնտեսությունը մեր երկրի ռազմավարական ուղղություններից մեկն է»,- ասել է պետնախարարը:
Ներկայացնելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Սուրեն Գալստյանին՝ Ռուբեն Վարդանյանը հատուկ ընդգծել է նախարարության դերը, որի համակարգման ներքո են գտնվում մի շարք կարևոր ուղղություններ: Նա նաև շնորհակալություն է հայտնել նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Բեգլարյանին՝ համատեղ աշխատանքի համար:
Պետնախարարը նկատել է, որ շրջափակումը թեև փոխել է նոր կառավարության ձևավորման ու նախատեսված կառուցվածքային փոփոխությունների ընթացքը, բայց սահմանված նպատակներն ու առաջնահերթությունները մնում են նույնը:
«Արդյունավետ կառավարման, արդարության վերականգնմանն ուղղված համառ աշխատանքներով շարունակելու ենք մեր պայքարը»- նշել է Ռուբեն Վարդանյանը»,-նշված է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում նոր նախարարներ են նշանակվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին հաստատել է կառավարության որոշում Սուրեն Արմավիրի Գա...
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից պահանջել է փաստեր ներկայացնել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պահանջել է փաստեր ներկայացնել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար...
Քըլըչը՝ հայ-թուրքական բանակցությունների և Ռուբինյանի հետ բարեկամական հարաբերությունների մասին
Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը ելույթ է ունեցել Անկարայի համալսարանի լեզվաբանական...
Պուտինի առողջությունը պետական անվտանգության խնդիր է. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի առողջությունը պետական անվտանգությ...