Պուտինի առողջությունը պետական անվտանգության խնդիր է. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի առողջությունը պետական անվտանգության խնդիր է, ուստի առաջիկայում պետության ղեկավարի շփումը մամուլի հետ չի լինի այնպես, ինչպես մինչ համավարակն էր։ Այս մասին գրում է gazeta.ru-ն:
«Դուք տեսնում եք վիրուսների մուտացիայի գործընթացները, տեսնում եք, թե ինչ ուժեղ գրիպի ալիքներ են։ Սա, հաշվի առնելով համավարակի դասերը, պարտավորեցնում է նախագահի անվտանգության և առողջության համար պատասխանատուներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել։ Որովհետև նրա առողջությունը ազգային նշանակության հարց է»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով մամուլի ասուլիսների ժամանակ Պուտինի և լրագրողների միջև հեռավորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի պատճառով տապալվել է Լաչինի միջանցքի շուրջ ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարության ընդունումը. Factor
Ռուսաստանի դիրքորոշման պատճառով տապալվել է Լաչինի միջանցքի շուրջ դեկտեմբերի 20-ին ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի արդյունքում ՄԱԿ...
Սերբիայի հետ սահմանային անցակետը Կոսովոն վերաբացել է
Կոսովոն վերաբացել է Սերբիայի հետ իր ամենամեծ սահմանային անցակետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters...
Արցախում նոր նախարարներ են նշանակվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին հաստատել է կառավարության որոշում Սուրեն Արմավիրի Գա...
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից պահանջել է փաստեր ներկայացնել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պահանջել է փաստեր ներկայացնել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար...