Վրաստանը ԵՄ անդամակցություն չի ստանա, եթե Սաակաշվիլին մահանա բանտում. ԵԽ
Եվրախորհրդարանը (ԵԽ) չի հաստատի ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի հայտը, եթե նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մահանա կալանքի տակ։ Այս մասին երեքշաբթի Twitter-ի իր էջում գրել է լեհ պատգամավոր Յացեկ Սարյուշ-Վոլսկին, ով ներկայացնում է օրենսդիր մարմնի առաջատար խմբակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, գրում է ТАСС-ը:
«Սաակաշվիլիի և ԵՄ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարների միջև զուգահեռները սկզբունքորեն հրամայական են: Երկու դեպքերն էլ անբաժանելի են: Եվրախորհրդարանը երբեք չի քվեարկի Վրաստանի` ԵՄ անդամակցության օգտին, եթե նախկին նախագահը մնա կալանքի տակ և մահանա բանտում»,- ընդգծել են Եվրախորհրդարանում:
Ավելի վաղ «Էմպաթիա» ոչ կառավարական կազմակերպության փորձագետները Սաակաշվիլիի մարմնում ծանր մետաղներ էին հայտնաբերել, այդ թվում՝ սնդիկի հետքեր։ Նրանց խոսքով՝ քաղաքական գործիչն ունի տասը ախտորոշում, որոնք համատեղելի չեն ազատազրկման հետ։ Միաժամանակ Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ Սաակաշվիլիի մարմնի ուսումնասիրությունները ցույց են տվել նորմը գերազանցող թունավոր նյութերի բացակայություն։
Վրացական իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Սաակաշվիլին ձևացնում է և հաճախ ինքն իրեն վնասում, որ պահանջի արտասահման մեկնել և խուսափի բանտարկությունից։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` Ալիևի ելույթի վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է․ «Այսօր՝ դեկտեմբերի...
Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու է. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` ֆրանսիական France 24-ին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 29-ին հեղինակավոր France 24 հեռուստաընկերության ուղիղ...
️Ադրբեջանը լիովին օգտվել է Ուկրաինայի պատերազմից. The Jerusalem Post
Ավելի քան երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը՝ աշխարհի ամենառեպրեսիվ և ավտոկրատ երկրներից մեկը, շրջափակում է Լեռնային Ղարաբաղը Հ...
Կռիվ է լինելու, բայց միջանցք չի լինելու.. Սամվել Բաբայան. «Սիվիլնեթ»
Պետք է ձևավորել Ռուսաստան-Հայաստան-Իրան ռազմավարական առանցք, որը թույլ կտա ապագայում խուսափել տարածաշրջանում Իրանի դեմ Թ...