2023-ին մենք ՀՀ-ի դեմ նոր մեղադրանքներ կներկայացնենք. Բայրամով
2022 թվականի ընթացքում Արդարադատության միջազգային դատարանը և ՄԻԵԴ-ը ադրբեջանական կողմի հայցերի համաձայն միջոցներ են ձեռնարկել Հայաստանի դեմ, և դրանք շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, «Հրապարակի» փոխանցմամբ գրում է APA-ն։
Նրա խոսքով՝ այս ամիս Ադրբեջանը նոր միջպետական հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ կապված 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին «հարյուրավոր բնակելի շենքերի այրման և ավերման հետ, երբ հայերը լքում էին Լաչին քաղաքը և հարակից երկու գյուղերը, ինչի կապակցությամբ վնասի փոխհատուցման վճարում է պահանջվում».
«Այս գործընթացներն ունեն իրենց առանձնահատկությունները։ 2023 թվականի սկզբից մենք Հայաստանին նոր մեղադրանքներ կներկայացնենք Ադրբեջանի շրջակա միջավայրին ու բնությանը վնաս պատճառելու, ինչպես նաև էներգիայի և բնական ռեսուրսների ապօրինի շահագործման համար»,- ասել է Բայրամովը։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանն Ադրբեջանին պետք է վերադարձնի 8 գյուղ». Բայրամովի հոխորտանքը
Հայաստանն Ադրբեջանին պետք է «վերադարձնի» 8 գյուղ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Սահմանների դելիմ...
Պեսկովը Արմեն Գրգորյանի հայտարարությունները սադրիչ է որակել
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությո...
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում է անցկացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Փ...
«Արդեն խնդիրներ են սկսել առաջանալ». Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած օպերատիվ շ...