Ամենաանհեթեթը, որ երբևէ լսել եմ. Իլոն Մասկը` Մեդվեդևի կանխատեսումների մասին
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Իլոն Մասկը, կրկին հետաքրքրություն է ցուցաբերել Twitter-ի ռուսական հատվածի նկատմամբ, որը ձեռք է բերել այս տարի, և մեկնաբանել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի «ֆուտուրիստական» կանխատեսումը. 2023 թ.-ի վերաբերյալ: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մեդվեդևը, որի հռետորաբանությունը պատերազմի ժամանակ դարձավ շատ կոշտ և կոպիտ, նախորդ գիշեր կանխատեսումների շարք է սկսել՝ նավթը 150 դոլար, գազը՝ 5000 դոլար/խմ, Եվրամիության փլուզում, քաղաքացիական պատերազմ ԱՄՆ-ում և այլն։ Մյուս կանխատեսումն այն է, որ Լեհաստանն ու Հունգարիան գրավելու են «նախկին Ուկրաինայի» արևմտյան շրջանները։ Իսկ ինչ վերաբերում է Մասկին, ապա ըստ Մեդվեդևի, ամերիկացի մեծահարուստը կհաղթի ընտրություններում:
Հայտնի չէ, թե արդյոք գործարարին դուր է եկել այս կանխատեսումը, սակայն նա արձագանքել է և Մեդվեդևի կանխատեսումն «էպիկ» անվանել: Այնուհետև նա քննադատել է Ռուսաստանի նախկին նախագահի գրաառումը. «Սրանք ամենաանհեթեթ կանխատեսումներն են, որոնք ես երբևէ լսել եմ, որոնք ցույց են տալիս արհեստական ինտելեկտի և կայուն էներգիայի առաջընթացի մասին իրազեկվածության ապշեցուցիչ բացակայությունը»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` Ալիևի ելույթի վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է․ «Այսօր՝ դեկտեմբերի...
Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու է. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` ֆրանսիական France 24-ին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 29-ին հեղինակավոր France 24 հեռուստաընկերության ուղիղ...
️Ադրբեջանը լիովին օգտվել է Ուկրաինայի պատերազմից. The Jerusalem Post
Ավելի քան երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը՝ աշխարհի ամենառեպրեսիվ և ավտոկրատ երկրներից մեկը, շրջափակում է Լեռնային Ղարաբաղը Հ...
Կռիվ է լինելու, բայց միջանցք չի լինելու.. Սամվել Բաբայան. «Սիվիլնեթ»
Պետք է ձևավորել Ռուսաստան-Հայաստան-Իրան ռազմավարական առանցք, որը թույլ կտա ապագայում խուսափել տարածաշրջանում Իրանի դեմ Թ...