Սերբիայում գնացքի վթարից հետո ավելի քան 50 մարդ թունավորվել է ամոնիակով
Սերբիայի հարավ-արևելքում դեկտեմբերի 25-ին ռելսերից դուրս է եկել ամոնիակով բեռնված գնացք: Վթարը հանգեցրել է ավելի քան 50 մարդու թունավորման, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Պիրոտ քաղաքի քաղաքապետ Վլադան Վասիչի տեղեկություններով՝ ամոնիակի արտահոսքի պատճառով գրանցվել է «թունավորման 51 դեպք»։
«7 մարդ տեղափոխվել է Նիս քաղաքի հիվանդանոցներից մեկը»,- ասել է քաղաքապետը։
Սերբիայի ոստիկանությունը հայտնել է, որ երեկոյան գնացքը ռելսերից դուրս է եկել, ինչի պատճառով ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել և մեծ քանակությամբ գազ արտանետվել մթնոլորտ։
Իշխանությունները տեղի բնակիչներին խնդրում են չլքել իրենց տները։
Նմանատիպ հոդվածներ
Վթարի է ենթարկվել Վանաձորի նախկին քաղաքապետի եղբայրը. կան տուժածներ. ԶԼՄ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմանում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի՝ Շիրակի խճու...
Մահվան ելքով հերթական ավտովթարը` «Զոդի» կամրջի մոտ. կան զոհ և վիրավոր. ԶԼՄ
Այսօր մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, գրում է Shamshyan.com-ը։ Նշվում է, որ ժամը 20։15-ի սահմ...
Իզմիրում շինարարական կռունկի ընկնելու հետևանքով զոհեր և վիրավորներ կան
Թուրքական Իզմիրում շինարարական կռունկի ընկնելու հետեւանքով հինգ մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:&nbs...
Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով տուժածներ կան, այդ թվում` 3 երեխա
Արարատի մարզում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 7 տուժած կա։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառա...