Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով տուժածներ կան, այդ թվում` 3 երեխա
Արարատի մարզում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 7 տուժած կա։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Երասխ-Երևան ավտոճանապարհի 60-րդ կմ-ում «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժած ուղևորներ Գ․ Ա․-ն (ծնված 2012 թ․), Մ․ Ս․-ն (ծնված 2017 թ․) և Ա․ Ս․-ն (ծնված 2019 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ Ա․ Ս․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։ Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում դաժանորեն սպանել են լրագրողի. ինչ է հայտնի
Ռուսաստանում լրագրող, ռադիոհաղորդավար Աննա Ազովսկայային (Սաբլինա) սպանված են գտել Մոսկվայում վարձակալած բնակարանում։ Այս...
Ռումբի սպառնալիք` Մոսկվայի «Ռեչնոյ» առևտրի կենտրոնում. մոտ 800 մարդ տարհանվել է
Մոսկվայի «Ռեչնոյ» առևտրի կենտրոնում ռումբի սպառնալիքի պատճառով տարհանվել է մոտ 800 մարդ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:Այժ...
Իզմիրում շինարարական կռունկի ընկնելու հետևանքով զոհեր և վիրավորներ կան
Թուրքական Իզմիրում շինարարական կռունկի ընկնելու հետեւանքով հինգ մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:&nbs...
Ավտովթար` Արարատի մարզում. տուժածների թվում նորածին կա
Հունվարի 8-ին, ժամը 23:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արևաբո...