Վթարի է ենթարկվել Վանաձորի նախկին քաղաքապետի եղբայրը. կան տուժածներ. ԶԼՄ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմանում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի՝ Շիրակի խճուղում, թիվ 33 մանկապարտեզի մոտ, բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 61-ամյա Սեյրան Դարբինյանի վարած Mercedes ML մակնիշի, 44-ամյա Արարատ Բաղդասարյանի վարած ՎԱԶ 2110 մակնիշի, 41-ամյա Արսեն Էվինյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի եւ 60-ամյա Գարիկ Օլքինյանի վարած Mercedes C մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով վարորդներից Գ. Օլքինյանն ու Ա. Էվինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ։
Հրշեջ-փրկարարները, այնուհետեւ Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մինչեւ վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով, վարորդներից Սեյրան Դարբինյանը «Արգիշտի 1» ՍՊԸ-ի տնօրենն է, ում եղբայրը՝ Սամվել Դարբինյանը, երկար տարիներ եղել է Վանաձորի քաղաքապետ։
Նմանատիպ հոդվածներ
Մահվան ելքով հերթական ավտովթարը` «Զոդի» կամրջի մոտ. կան զոհ և վիրավոր. ԶԼՄ
Այսօր մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, գրում է Shamshyan.com-ը։ Նշվում է, որ ժամը 20։15-ի սահմ...
Սերբիայում գնացքի վթարից հետո ավելի քան 50 մարդ թունավորվել է ամոնիակով
Սերբիայի հարավ-արևելքում դեկտեմբերի 25-ին ռելսերից դուրս է եկել ամոնիակով բեռնված գնացք: Վթարը հանգեցրել է ավելի ք...
Իզմիրում շինարարական կռունկի ընկնելու հետևանքով զոհեր և վիրավորներ կան
Թուրքական Իզմիրում շինարարական կռունկի ընկնելու հետեւանքով հինգ մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:&nbs...
Դերասան Խորեն Լևոնյանը ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել. ԶԼՄ
Սիրված դերասան եւ հաղորդավար Խորեն Լեւոնյանը ավտովթարի հետեւանքով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդ...