Փարիզում կրակոց արձակողը ծրագրել էր մեկնել արվարձան՝ «սպանելու օտարերկրացիներին»

Փարիզցի հրաձիգը նախքան միջադեպը ծրագրել էր մեկնել արվարձան՝ «սպանելու օտարերկրացիներին»:

 

Փարիզի մշակութային կենտրոնի մոտ երեք քրդերի սպանած 69-ամյա թոշակառուն հանցագործությունը կատարելուց անմիջապես առաջ ծրագրել էր մեկնել արվարձաններ՝ «սպանելու օտարներին»։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Փարիզի դատախազության կոմյունիկեին։

 

Հրաձգության օրը փարիզցի հրաձիգը նախ ուղղվել է Ֆրանսիայի մայրաքաղաքից հյուսիս գտնվող Սեն-Դենի կոմունա՝ սպանելու երկրի այցելուներին։ Սակայն հետագայում նա մտափոխվել է։

 

Դեկտեմբերի 23-ին հայտնի է դարձել Փարիզի d'Engien փողոցում կրակ բացած տղամարդու ձերբակալության մասին։ Նա վիրավորել է երեք մարդու և սպանել երեք հոգու։ Ձերբակալվածը, ըստ ականատեների, յոթ-ութ կրակոց է արձակել։

Ավելի ուշ հաղորդվեց, որ մեղադրյալը տեղափոխվել է ոստիկանության շտաբի հոգեբուժարան։ Նշվել է, որ կրակողի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան մնալ քննչական մեկուսարանում։

 

Հիշեցնենք, որ սպանության օրն ու դրա հաջորդ օրը անկարգություններ սկսվեցին  Փարիզի կենտրոնում։ 

 

Հարյուրավոր մարդիկ երթով շարժվեցին Դ'Էնգիեն փողոցից, որտեղ տեղի էր ունեցել հրաձգությունը, դեպի Հանրապետության հրապարակ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։ 

 

Հրապարակից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Մարեյ թաղամասում ցուցարարներից ոմանք բախվել են ոստիկանների հետ։ Հաղորդվել է շրջված չորս ավտոմեքենաների և աղբամանների մասին։ Նշվում է նաև, որ բախումների հետևանքով վիրավորվել է ոստիկանության 13 աշխատակից։